Կլոր Բլոգ » Քրիստինա Կիրխներ

Ձիերով պոլո. խաղ արիստոկրատների և կենտավրոսների համար
Խուզած խոտածածկի շլացուցիշ կանաչ, առատ քրտինքից փայլող կրակոտ ձիեր, հեծյալների կարմրած դեմքեր, մականների շրխկոց, երկրպագուների խլացուցիչ կանչեր… Ընթանում է մրցամարտ, որը իր բարդությամբ, գեղեցկությամբ և տեսարժանությամբ գրավել էր դեռևս հռոմեական լեգեոներներին: Հոկեյ գնդակով` հեծնած ձիերին կամ ինչպես այժմ անվանում են` ձիերով պոլո:

Սակայն մի փոքր նրբություն. եթե հոկեյ խաղում են միայն իսկական տղամարդիկ, ապա ձիերով պոլո խաղում են հիմնականում միայն իսկական արիստոկրատները. ընդ որում ոչ միայն սպորտային ոգու արիստոկրատներ, այլ նրանք, ում երակներում իրոք երկնագույն արյուն հոսում է:

Ինչ է պետք պոլո խաղալու համար: Շատ  քիչ բան` ծնվել Անգլիայում, թամքին հեծնել ավելի շուտ, քան քայլել կսովորես, ունենալ բավականին կարողություններ պոլո-պոնի գնելու և պահելու համար, պատկանել «համապատասխան» շրջապատի: Կամ էլ ավելի լավ կլիներ լրիվ «պատահականորեն» դառնալ Մեծ Բրիտանիայի թագաժառանգ և դուք ամպայմանորեն կհաղորդակցվեք այս խաղին:Կատակը կատակ, այնուամենայինիվ ինչ է այսոր պոլոն իրականում: Առաջին հերթին այն ազնվական մարզաձև է` կանգնած այնպիսի հարգված մարզաձևերի կողքին (շատերի կարծիքով նրանցից վեր), ինչպիսիք են գոլֆը, թենիսը և առագաստային սպորտը: Ազնվական և բավականին թանկարժեք: Մեկ պոլո-պոնի ձեռք բերումը խաղացողին արժենում է մոտ $50000: Իսկ մեկ խաղի ընթացքում հեծյալը փոխում է մի քանի ձիերի (հսկայական ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով բացառիկ երիվարներ են երկու խաղակեսից ավելի դիմանում): Ճիշտ է, համաձայն պոլոյի կանոննեի կա սահմանափակում` մեկ խաղացողը իր հավատարիմ «ընկերոջը» կարող է փոխել վեց անգամից ոչ ավել: Սովորաբար դրանից քիչ չեն էլ փոխում, այսինքն բազմապատկում ենք $50000 վեցով: Դրան գումարած ձիերի խնամքի ծախսը, մարզահագուստի ու գույքի (և ձիունը, և հեծյալինը) արժեքը, անասնաբույժի վարձատրությունը… Մի խոսքով միայն լավ ապահովված անձը կարող է այդ ամենը իրեն թույլ տալ: Ինչպես ասում էր անգլիական Մալբորոների յոթերորդ դքսի թոռը` սըր Ուինսթոն Չերչիլը. «Պոլոն այն խաղն է, որի միջոցով հասարակության վերնախավի ներկայացուցիչներին կարելի է ցուցադրել սեփական անձի լավագույն որակները»: Ի դեպ նա հիանալի է պոլո խաղացող եղել և վարպետության գնահատման 10 բալանոց սանդղակով ունեցել է 6 միավոր:

Արքայազն Չարլզը պոլոի մեծագույն սիրահար է

Երկրորդը` ձիերով պոլոն բարձրաշխարհիկ հասարակության պատկանելիության այցեքարտն է` անձի արիստոկրատիան բնութագրող ճշգրիտ հատկանիշ: Այստեղ չկան պատահական մարդիկ. թե Միջազգային Ֆեդերացիայում, թե խաղացողների մեջ շատ են պատվավոր կոչումները և հնչեղ ազգագունները: Այսպես, Անգլիայում թագավորական դինաստիայի բոլոր տղամարդիկ պարտավոր են դառնալ գերազանց պոլո խաղացողներ: Արքայազն Չառլզի հայրը` Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը ինքն էր մեծ հաջողությամբ պոլո խաղում և, բառիս բուն իմաստով, դեռևս մանկական հասակից «թամբին է հանել» որդուն: Այդպես եղել է բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում, ուր պոլոն մուտք է գործել: Ամերիկայի լեգենդ գեներալ Ջորջ Պատտոնը հայտնի էր ոչ միայն իր շարքային սխրանքներով: Եվ եթե այն վարկածը, որ հենց Պատտոնն է ԱՄՆ բերել այսպես կոչված Ճակատագրի Նիզակը (դրանով հռոմեացի լեգիոներ Լոնգինը  խոցել է Քրիստոսի մարմինը) դեռևս ապացուցման կարիք ունի, ապա գեներալի ձիավարության վարպետությունը երբեք ոչ ոք կասկածի տակ չի դրել: Պատտոնը անցած դարի 20-ական թվականներին ձիերով պոլոյի զարգացման ուղղությամ ակտիվ քարոզչություն էր ծավալում Ամերիկայում և ինքը մինչև հիսուն տարեկան հասակը հանիսանում էր երկրի առաջատար խաղացողներից մեկը: Իսկ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը (այսօր նրա ընդհանուր կապիտալը գնահատվում է մոտ 40 միլիարդ դոլար)` Ասիական փոքրիկ` Բրունեյ թագավորության սուլթան  Հաջի Հասսանալ Մու’Իզզադին Վադուլահը, ամբողջ ազատ ժամանակը տրամադրում կանանց, ձիերի և ավտոմեքենաների հետ կապված զվարճալիքներին: Նա գնում է լավագույն երիվարները, պոլո է խաղում և անհամար գումարներ է ծախսում իր սիրելիների սելեկցիայի և մարզումների վրա: Ի դեպ առաջին հերթին զուտ տղամարդկային խաղ թվացող պոլոյում շատ են նաև կանայք: Մասնավորապես պոլոյի մեծ սիրահար կանաց թվում են Արգենտինայի ներկայիս նախագահ Քրիստինա Կիրխները արքայազն Չարլզի նախկին և ներկա կանայք թագուհի Դիանան և Կամիլա Պարկեր-Բոուլզը: Անգամ չար լեզուների պնդմամբ հենց պոլոյի շնորհիվ է վերջինիս ծանոթացրել Միացյալ Թագավորության թագաժառանգի հետ:

Պոլոի մրցախաղ պատկերված միջնադարյան պարսկական զարդանկարում

Եվ վերջապես երրորդը` պոլոն ավանդույթ է, որի սկիզբը դրվել է դեռևս երկու հազարամյակ առաջ: Կա վարկած, որ պոլոի նախատիպը ծնունդ է առել Տիբեթում: Հետագայում այն ընդօրինակել են արաբները, հնդիկները, չինացիները, անգամ ճապոնացիները: Մեկ այլ վարկածի համաձայն պոլո բառը առաջացել է հին հնդկական pulu բառից, որը թարգմաբար նշանակում է ուռենու արմատ (դրանից պատրաստում են պոլոյի գնդակները): Ամեն դեպքում պոլոյի մասին առաջին գրավոր հիշատակումները վերագրվում են մ.թ.ա. VI դարին: Հայտնի է, որ պոլոյի կամ դրա նախատիպի մեծ սիրահար է եղել Ալեքսանդր Մակեդոնացին: Սկզբնական շրջանում խաղը գրեթե դեմոկրատական էր, նրան մասնակցել կարող էր յուրաքանչյուր ցանկացող, միայն թե ճարպկություն և հավատարիմ նժույգ լինեին: Սակայն այն աստիճանաբար վեր ածվեց զուտ ազնվականության նախասիրության:  XIX դարի վերջին հնդկական գաղութներում ծառայող բրիտանացի սպաներին շատ դուր եկավ ձիերով պոլոն և շուտով նրանց միջոցով այն թափանցեց Եվրոպա: Մոլի, կրակաոտ խաղը այնպես գերեց սառը (միայն առաջին հայացքից) անգլիացիներին, որ այն դարձավ ոչ միայն երիտասարդ ազնվականության սիրելի զբաղմունք, այլ նաև բրիտանական բանակի կավալերիական սպաների ուսուցման պարտադիր էլեմենտ:

Ընդհանրապես անգլիացիները միշտ էլ հատուկ թուլություն են ունեցել սպորտի նկատմամբ (հիշում եք ինչ էր ասում այդ կապակցությությամբ դուքս Վելլիգտոնը. «Վաթեռլոոյի ճակատամարտը մենք հաղթեցինք Իթոնի մարզահրապարակներում»): Նրանք են հեղինակել ֆուտբոլը, որը այսօր իրեն է ենթարկել ամբողջ աշխարհին, իսկ կրիկետը Միացյալ Թագավորության հարևանների մոտ ճանաչում չգտավ միայն այն պատճառով, որ նրանք չկարողացան աշխարհին պարզորոշ բացատրել այդ խաղի կանոնները: Բայց դրա փոխարեն, շփվելով ձիերով պոլոյի հետ, նրանք սկսեցին բծախնդրորեն մշակել խաղի կանոնադրությունը: Ժամանակակից օրենքների մեծ մասի համար մենք պարտական ենք հենց Ալբիոնի ներկայացուցիչներին:

Ներկայումս պոլո խաղում են հիսունից ավելի երկրներում, իսկ պոլո-ակումբների թիվը ամբողջ աշխարհում գերազանցում 600: Առավել սիրված է պոլոն Մեծ Բրիտանիայում, Արգենտինայում, Գերմանիայում, Շվեդիայում, Մերձավոր Արևելքի երկրներում, Հարավ-Արևելյան Ասիայում, առավել հայտնի պոլո ակումբներից են Լոնդոնի թագավորական ակումբը, Բեռլինի պոլո-ակումբը, արգենտինական «Կորոնել Սուարես» ակումբը, որի ներկայացուցիչները մեկուկես տասնյակ անգամ հաղթել են աշխարհի առաևնություններում: 1900, 1908, 1920, 1924 և 1936 թվականների Օլիմպիական խաղերում ձիերով պոլոն ընդգրկված է եղել խաղերի պաշտոնական ծրագրում:

Իսկ ինչպես են պոլո խաղում: Մրցամարտը սովորաբար  անցկացվում է խոտածածկ հրապարակում(300х150 մ), որի երկու ծայրերում տեղադրված են 4 մետր լայնությամբ դարպասները, իսկ կողքերից` տրիբունաները: Սակայն շատ հաճախ երկրպագուները խաղին հետևում են առանց ավտոմեքենաներից դուրս գալու: Մասնակիցների բաժանվում են երկու թիմի, յուրաքանչյուրում 4-5 հոգի: Խաղի խնդիրն է ինչքան հնարավոր է շատ գնդակներ անցկացնել մրցակցի դարպասը: Խաղալու համար օգտագործվում են փայտյա մականներ երկար (մոտ 1,5 մ) բռնակով և գնդակ` պատրաստված ուռենու արմատից ու փաթաթված պարանով: Այնուամենայնիվ գլխավորը, իհարկե, ձիերն են:

«Պոնի» անվանումը նրանք ստացել են բարձրության սահմանափակման համար: Խաղին մասնակցել թույլատրվել են մինչև 147 սմ բարձրությամբ ձիերով: 1919թ. այդ սահմանափակումը հասցվեց մինչև 155 սմ, սակայն անվանումը մնաց: Բրիտանացիները, ձգտելով աճեցնել իդեալական ձիերի, տեղական ցեղատեսակները խաչասերում էին զտարյուն հեծկան երիվարների հետ: Սակայն նրանց գերազանցեցին արգենտինացիները` խաչասերելով բարձր դիմադրողականություն ունեցող կրիոլո ձիերը և ուելսյան պոնին: Ընտրության խստագույն չափորոշիչները վերաբերվում են ոչ միայն ձիերի էքստերիերին: Պոլո-պոնին պետք է լինի հեզ միևնույն ժամանակ էներգիայով լեցուն, պետք է կարողանա ակնթարթորեն ավելացնել արագությունը կարճ տարածության վրա և կտրուկ փոխել ուղղությունը վարգի ընթացքում: Նյարդային և երկչոտ ձին պոլոյի համար չէ:

Այս խաղում նժույգն ու հեծյալը իրոք որ միաձուլվում են իրար հետ. միայն նման կենտավրոսյան համադրությամբ կարելի է դրական արդյունք ակնկալել: Նման միասնությանը չի կարելի հասնել մեկ-երկու տարվա ընթացքում: Լավ հեծյալը թամքին է հեծնում վաղ մանկությունից և ամեն օր մի քանի ժամ տրամադրում է հյուծիչ պարապմունքներին: Նա սովորում է իրեն ենթարկել ամենաքմահաճ նժույգին, պահել հավասարակշռությունը  նրա անհանգիստ վազքի ընթացքում և հաղթահարել արգելքները: Սովորում է կարդալ ձիու գործողությունները մեկ ակնթարթ ավելի շուտ, քան վերջինիս կողմից այն կիրականացվի: Ինչ վերաբերվում է նժույգների վարժեցմանը, ապա այդ մասին ամբողջ «մանկավարժա-մեթոդական պոեմներ» են գրված:

Շարունակվում է մեկ խաղակեսը 15 րոպե: Մրցավարները այդ ընթացքում հետևում են խաղացողների կողմից կանոնների պահպանմանը, նշանակում են տուգանային միավորներ, իսկ առավել տաքարյուններին հեռացնում են խաղադաշտից: Գնդակին տիրելու կատաղի պայքարի ընթացքում հազվադեպ չեն նաև վնասվածքները: Ձիավորի մարզահագուստի մեջ բացի ձյունաճերմակ բրիջներից, ձեռնոցներից, երկարաճիտք խթանավոր կոշիկներից և կարճաթև վերնաշապիկներից, մտնում են նաև ծնկերի պաշտպանիչ վահանակները և սաղավարտը: Սակայն վնասվածքներից զերծ մնալու առաջնահերթ գրավականը, իհարկե, հեծյալի բարձր վարպետությունն է:

Ռալֆ Լոուրենի հաջողության գաղտիքը

Պոլոն կյանքի ոճ է, որի շնորհիվ ծնունդ է առել մոդայիկ հագուստի և օծանելիքի ամբողջ մի ուղղություն:  60-ական թվականների վերջում Նյու Յորքյան դիզայներ Ռալֆ Լիֆշիցը անվանափոխվեց Ռալֆ Լոուրենի և իր հավաքածուի տարբերանշան ընտրեց պոլո-պոնին հեծնած խաղացողի պատկերը: Փոքրիկ հավատարիմ ձիուկը հնարավորություն տվեց անհայտ նորեկին տրիումֆով ներխուժել հագուստի, օծանելիքի և աքսեսուարների հեղինակավոր անունների աշխարհը…

… Սակայն վերադառնանք խաղադաշտ: Լսվում է մրցավարի սուլիչի ձայնը, և խաղն ավարտվում է: Ձիերի քրտինքի, սիգարի, օծանելիքի, տրորված խոտի միասնական հոտից սկսում է թեթև գլխապտույտ: Երկրպագուները քննարկում են խաղը` ոգևորված տոնով, սակայն պաշտոնականության սահմանում: Հետո նրանք բոլորով ելնում են իրենց տեղերից, և հնագույն ավանդույթի համաձայն, գնում են ոտքերով ձիերի սմբակների տակ փորփրված խոտածածկը հարթեցնելու:

P.S. Մեր լեռնաշխարհում և նրա հարևանությամբ ևս հնում տարածված է եղել ձիերով պոլոին մոտ կանգնած խաղեր: Ծղենբուրտին` պոլոյի տարատեսակներից մեկը` վրացական ազգային խաղն է ձիերով և գնդակով: Այն խաղում են հարթ, 300×200 մ չափսերով հրապարակում: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է 6 հոգի: Խաղի ընթացքում օգտագործվում է ռետինե գնդակ և թիակ` երկար բռնակով: Խաղի նպատակն է հնարավորինս շատ գնդակ անցկացնել հակառակորդի դարպասը: