Մի քանի օր առաջ անցնում էի Ազգային ժողովի դարպասների մոտով (Դեմիրճյան փողոցի կողմից)։ Աշխատանքային ժամ էր և, հետևաբար, մուտքի մոտակայքում խմբված էին մեր ազգի՝ «հատուկ պահպանման սուբյեկտներ» պատգամավորների հաստագլուխ թիկնապահիկները։ Հերթական 4 հոգանոց խմբի մոտով անցնելուց ականջիս հասավ նրանցից մեկի խոսքերը։ Մեջբերում եմ բառացի. «… Ապե սաղ ինստիտուտ են էթում, էս տղեն էլ Ազգային ժողովա գալիս»։ Ինչպես ասում են ռուսները՝ «Сила есть – ума не надо».
