"Հայրենիքիս դարդը" բաժնի նյութերը

ՏաշիրԱխր այ Ջիվան պապիկ ջան ոնց ժողովուրդը հանգիստ վերաբերվի ես ամեն ինչին։ Ախր համաձայնվեք, որ իրոք լկտիություն ա, լրբություն, անզսպություն։
Կհիշեք Դուք Ֆրանսիայի արքա Լուդովիկոս XVI կնոջ Մարի-Անտուանետի հայտնի խոսքը։ Եթե մոռացել եք հիշեցնեմ, երբ նրան ասւմ են որ ժողովուրդը հաց չունի ուտելու, պատասխանում ա հաց չունեն թող խմորեղեն ուտեն։ Հիմա լրիվ նույն տպավորությունն ա Ձեր Տաշիրից հետո։
Մի քանի օր առաջ հեռուստացույցով ցույց էին տալիս մի գյումրեցի ընտանիքի, որոնց բնակարանի սենյակներից մեկի առաստաղը փուլ էր եկել։ կարդալ…

Աշխատանքի բերումով վերջին երկու օրվա ընթացքում ուսումնասիրություններ էի կատարում Հրազդան գետի ավազանում՝ Երևանից մինչև Արաքս գետի հետ միախառնվելու հատվածում։ Այնպես էր ստացվել, որ գետի հունին զուընթաց ոտքով անց եմ կացել՝ Երևանյան լճից մինչև Մասիսի տարածաշրջանի Դարբնիկ համայնքն ընկած հատվածը։ Անկեզծ եմ ասում, անգամ չէի պատկերացնում, որ կարող եմ նման բանի ականատեսը լինել։ Հրազդան գետը և նրա ափամերձ տարածքները ներկայումս իրենից ներկայացնում են մի հսկայական աղբանոց։ Ստորև ներկայացնում եմ իրավիճակն առավել հստակ պատկերող նկարներն առանց մեկնաբանությունների։ Նկարները իրական չափերով դիտելու համար դրանց վրա «քլիք» արեք։ կարդալ…

Հարգելի համաքաղաքացիներ, զգուշացեք հայկական տաքսիներից, առավել ևս, եթե դրանք աշխատում են գազով։ Հարցնում եք, ինչն է նման կոչիս համար ազդակ հանդիսացել։ Կասեմ, անգամ ասելիքս կապացուցեմ տեսանյութով։ Միայն թե, ամեն ինչ հերթականությամբ։
Գրեթե մեկ տարի առաջ ականատես եմ եղել, թե ինչպես է Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան փողոցի վրա, ավելին՝ հենց Ազգային ժողովի շենքի դիմաց տաքսին ընթացքի ժամանակ բռնկվում և հետո այրվում՝ կարծես «տյարնընդառաջի» ավանդական խարույկ։ Անգամ հասցրել եմ նկարել որոշ պահեր, ինչը մեկ տարի ուշացումով (ավելի շուտ հնարավորություն չունեի) ներկայացնում եմ Ձեզ։ Խնդրում եմ ներողամիտ եղեք տեսանյութի որակի համար, քանի որ այն «նկարահանված» է բջջային հեռախոսով։

Մարզական մեկնաբանՀեռուստատեսությունով հեռարձակվող ցանկացած մարզական միջոցառման կարևորագույն բաղկացուցիչն է մարզական մեկնաբանի մեկնաբանությունը։ Մեկնաբանները մարդիկ, ովքեր մեզ յուրահատուկ գույներով են ներկայացնում մրցախաղը։ Նրանք մեզ զարմացնում են մրցասպարեզում տեղի ունեղող իրադարձությունը բառերի միջոցով այդքան բնական/անբնական ներկայացնելու ունակությամբ/անկարողությամբ։
Նրանցից ոմանց կարծիքները մենք լսում ենք ուշադրությամբ և հաշվի նստում դրանց հետ, իսկ մյուսներին ուղղակի տանել չենք կարողանում։
Շատերի մեկնաբանությունը հողաթափը հեռուստացույցի էկրանին նետելու անզուսպ ցանկություն է առաջ բերում, մյուսներինը ձգում է, ինչպես մագնիս։ 
Ոմանք ուրախացնում են, ոմանք տխրեցնում… կարդալ…

ԾաղկաձորՎաղուց չէի եղել Ծաղկաձորում։ Վերջին անգամ 2003 թ. կուրսով գնացել էինք պրակտիկայի։ Այն ժամանակ Ծաղկաձորը դեռևս չէր վերականգնել ԽՍՀՄ տարիների ձեռք բերած և նրա անկումի հետ կորցրած լեռնային հանգստի կենտրոնի համբավը։ Դեռևս չէր վերանորոգվել ճոպանուղին, չկային «Մուլտի ռեսթ հաուսները», «Ոսկու աշխարհները», «Կեչառիսները» (հյուրանոցը. թե չէ վանական համալիրը հիմադրվել է XI դարում)։ կարդալ…

ֆաստ ֆուդԳաղտնիք չէ, որ մեր քաղաքում ֆաստ ֆուդ հաստատությունները ավելի շատ են, քան ավազահատիկները ծովափին։ Երևանի այգիներն ու փողոցների մայթերը «զարդարված» են տարբեր տեսակի ԱՖՍ–ներով, ԿՖՍ–ներով, հայ մեծանուն մտավորականների անվանմամբ շաուրմանոցներով, «Արտաշնոցներով», էլ չեմ ասում գետնանցումների տակի քյաբանոցների մասին։ Փառք աստծո, որ ֆաստ ֆուդ ինդուստրիայի համաշխարհային առաջատար «McDonald’s»-ը կետեր չունի Հայաստանում։ կարդալ…

Ազգային ժողովՄի քանի օր առաջ անցնում էի Ազգային ժողովի դարպասների մոտով (Դեմիրճյան փողոցի կողմից)։ Աշխատանքային ժամ էր և, հետևաբար, մուտքի մոտակայքում խմբված էին մեր ազգի՝ «հատուկ պահպանման սուբյեկտներ» պատգամավորների հաստագլուխ թիկնապահիկները։ Հերթական 4 հոգանոց խմբի մոտով անցնելուց ականջիս հասավ նրանցից մեկի խոսքերը։ Մեջբերում եմ բառացի. «… Ապե սաղ ինստիտուտ են էթում, էս տղեն էլ Ազգային ժողովա գալիս»։ Ինչպես ասում են ռուսները՝ «Сила есть – ума не надо».