Պատրաստման եղանակը.
Հավի միսը եփել, միսը ոսկորներից առանձնացնել ու մանր կտրատել: Շամպինյոնները լվանալ, չորացնել ու շերտերով կտրատել: Սոխը մաքրել ու մանր կտրատել: Գազարը մաքրել, անցկացնել խոշոր քերիչով: Վարունգները խորանարդաձև կտրատել: Ձվերը լվանալ, հովացնել, անցկացնել քերիչով:
Գեղեցիկ, շատ համեղ և հեշտ պատրաստվող աղցան։
Պատրաստման եղանակը.
Կարտոֆիլը լվանալ, կեղևով եփել, հովացնել, կեղևը մաքրել, անցկացնել խոշոր քերիչով: Ձվերը պինդ խաշել, հովացնել, մաքրել կեղևը և նույնպես անցկացնել խոշոր քերիչով: կարդալ…
Բելգիայում կա իր տեսակի մեջ միակը համարվող կախված ռեստորանը՝«Dinner In The Sky»անվանմամբ, ինը թարգմանաբար նշանակում է Ընթրիք երկնքում։ Հատուկ կռունկի օգնությամբ ռեստորանի կառույցը բարձանում է մինչև 50 մետր։ Հատուկ ուշադրություն է դարձված հյուրերի անվտանգությանը։ Կախված սեղանի շուրջ կարող են ընթրել 22 մարդ, որոնց սպասարկում է սեղանի կենտրոնում գտնվող 6 հոգանոց անձնակազմը։ Ըստ ցանկության կարելի է լսել նաև կենդանի երաժշտություն։ Դրա համար 2–րդ կռունկի օգնությամբ նույն բարձրության վրա են բարձրացնում երաժշտախումբը։ Այս էքստրեմալ կառույցը կշռում է 6 տոննա։ Այստեղ ամեն ինչ մտածված է՝ և հիանալի տեսարանը, և համեղ սնունդը, մի խոսքով ամեն ինչ, բացի զուգարանից։ կարդալ…
Հիանալի տեսարան դեպի Ադրիատիկ ծով, տաք քամի և համաշխարհային դասի ռեստորան։ Միակն, ինչ պակասում է այստեղ՝ չորս պատն են։ Հարավային Իտալիայում գտնվող ռեստորանը կառուցվել է հարյուրավոր տարիներ առաջ գոյացած քարանձավում և համարվում է այդ տիպի հաստատություններից յուրահատուկներից մեկը։ Քարանձավը կազմված է կրաքարային ժայռերից և գտնվում է ծովի մակարդակի 25մետր բարձրության վրա, դրա համար ռեստորանի այցելուները կարող են հետևել ալիքների շարժին։ Ռեստորանի ինտերյերն ու դիրքը ավելի համապատասխանում են ռոմանտիկ ընթրիքին։ Քանի որ Grotta Palazzese ռեստորանը անմիջական կապ ունի ծովի հետ, ըստ այդմ էլ ուտեստները ծովային են։ Այցելուները հնարավորություն ունեն համտեսելու ձկնեղեն, խեցգետին, ծովային աղցաններ, որոնց արժեքը ոչ պակաս է, քան 100 դոլարը։ Ռեստորանը համարվում է Grotta Palazzese հյուրանոցի մի մասը և բաց է լինում մայիսից հոկտեմբեր ամիսներին։