Այսպիսի խմորեղենը հիանալի է կսազի մանուկների ծննդյան տարեդարձին կամ այնպիսի միջոցառման, որտեղ հիմնական համտեսողները երեխաներն են: Քիչ է, որ այն շատ հետաքրքիր տեսք ունի, դրա հետ մեկտեղ պատրաստվում է շատ արագ, պարզ և համեղ է: Խորհուրդ եմ տալիս պատրաստել:
Պատրաստման եղանակը:
Խմորի համար 6 ձուն հարել 1,5 բաժակ շաքարավազի հետ /եթե լավ չի հալչում շաքարավազը, կարելի է մի պտղունց աղ ավելացնել/: Ստացված զանգվածին ավելացնել 2 ճաշի գդալ կակաո, 2 թեյի գդալ սոդա`մարած քացախով, վանիլ, 2 բաժակ ալյուր և պատրաստել համասեռ զանգված:
Թավան ձեթապատում ենք և թեյի գդալով փոքրիկ խմորուկներ ենք անում: Թխվում է շատ արագ: Պատրաստի խմորուկները թաթախվում են կրեմի մեջ և ցանկացած տեսքով, ինչպես կցանկանաք դասավորվում են մատուցվող ափսեի մեջ /կամ բուրգի, կամ կլոր տորթի, կամ կրիայի/: Ձևավորման համար կարող ենք օգտագործել գլազուր: Ավարտելուց հետո խմորեղենը մի քանի ժամ պետք է թողնել, որպեսզի բաղադրիչները ներծծվեն, այնուհետև մատուցել:
Կրեմը պատրաստվում է հետևյալ կերպ. 200 գրամ կարագը և 1 բաժակ շաքարավազը դնել մարմանդ կրակին մինչև շաքարավազը հալվի, սառեցնելուց հետո ավելացնել մի քիչ վանիլ և 2.5 բաժակ թթվասեր:
Բաղադրիչները:
ալյուր- 2 բաժակ
ձու- 6 հատ
շաքարավազ- 2.5 բաժակ
կակաո- 4 ճ/գդալ
թթվասեր- 2.5 բաժակ
կարագ- 200 գրամ, վանիլ, քացախ, սոդա /2թ/գդալ/
Զարդարման եղանակներ. նշեմ, որ առաջին տարբերակը պատրաստել եմ ես:









Մեկնաբանությունները
Մեկնաբանել