Իտալական դասական ուտեստ. բուրումնավետ բրինձը պարմեզան պանրով, խոզապուխտով`մսային արգանակում եփված: Ռիզոտտոն հատկապես տարածված է Հյուսիսային Իտալիայում /իտալերեն` risotto, նշանակում է <փոքրիկ բրինձ>/: Վերջինիս մասին առաջին գրավոր հիշատակությունները վերագրվում են 19–րդ դարին:
Պատրաստման եղանակը:
Կարագը տաքացնել, տապակել խոզապուխտը, սխտորը և մանր կտրատած սոխը: Ավելացնել ոլոռը, հում բրինձը, աղ անել և շոգեխաշել մսային արգանակի մեջ /կարել է տապակի մեջ, բայց ավելի լավ կլինի ջեռոցում/: Վերջնական Ռիզոտտոի վրա շաղ տալ քերած պանիրը և մատուցել` ափսեն զարդարելով կանաչիներով:
Բաղադրիչները
- 40 գրամ կարագ
- սխտոր-1 պճեղ
- բրինձ-150 գրամ
- մսային արգանակ-1 բաժակ
- սոխ
- սառեցրած ոլոռ-100 գրամ
- խոզապուխտ-50 գրամ
- պարմեզան-100 գրամ
- պղպեղ և աղ


Մեկնաբանությունները
Մեկնաբանել