Չինական տորթ

Չինական տորթ

Տորթի բաղադրատոմսը ինձ է փոխանցել մի շաաաաաաաատ հարազատ մարդ, որը հիմա գտնվում է հեռավոր Գերմանիայում։ Փորձեցի, շատ հավանեցի ու կարծում եմ դուք ել կհավանեք։ Ամառային, թեթև, համեղ, փափուկ, մի քիչ ռոմանտիկ–այսպես ես կբնորոշեմ նրան։ Դե սկսեցինք…

Պատրաստման եղանակը

Խմոր–Ձուն, մեղրը, կարագը, շաքարավազը, քացախով մարած սոդան խառնել իրար և դնել մարմանդ կրակին մինչև գույնը փոխի։ Պատրաստի լինելուց հետո ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի ձեռքին չկպնող խմոր։ Վերցնել կրակից և բաժանել երեք մասի։ Ջեռոցը տաքացնել, թավաները յուղել և թխել։ Ձեռոցից հանելուց հետո թողնել սառչի, այնուհտև առանձին–առանձին աղալ մսաղացով։

Կրեմ–Շաքարավազը /2 բաժակ/, ալյուրը /5 ճ/գդալ/, կաթը եթել մինչև պնդանա։ Պատրատ լինելուց հետո ավելացնել վանիլ, 100 գրամ կարագ, 1 բաժակ չամիչ, կես բաժակ բոված ընկույզ։

Տորթը հավաքում ենք հետևյալ եղանակով.մի շերտ աղացած խմոր, կրեմ, միրգ։ Նույնը կրկնում ենք 2 անգամ։ Ցանկալի է հավաքել ապակե տարայում։ Վերջացնելուց հետո դնել սառնարանում և մատուցել սառը վիճակում։

Բաղադրիչները։

Ձու–2 հատ

Սոդա–1 թ/գդալ

Կարագ–150գ խմորի համար, 100գ՝ կրեմի

Քացախ–1թ/գդալ

Շաքարավազ–2բ խմորի համար, 2բ՝ կրեմի

Մեղր–3 ճ/գդալ

Կաթ–1լիտր

Ալյուր

Չամիչ–1 բաժակ

Ընկույզ–կես բաժակ

Վանիլ

Միրգ–Ցանկալի է ելակ կամ ադամաթուզ


Share