Երբ դեռ դպրոցական էի, ամառային արձակուրդներից մեկի ընթացքում կարդացի մի գիրք՝ «Երկրորդ ամենահին մասնագիտությունը» անվանմամբ (ռուսերեն լեզվով)։ Հետագայում լրիվ պատահականորեն ճշտեցի, որ այն 60-ական թվականներին ամերիկյան ընթերացսերների համար իսկական «բեսթսելեր» է եղել։ Ինձ համար, ճիշտն ասած, այդ «լավ վաճառվողը» որպես գրական ստեղծագործություն իրենից ոչինչ չէր ներկայացնում։ Սակայն իզուր չէ որ ես այն հիշում եմ այսօր։ Գրքում հեղինակը երկրորդ ամենահին մասնագիտություն համարում էր լրագրությունը, ինչը և ապացուցում էր իր ստեղծագործության մեջ հերոսի վերափոխմամբ` ով, սկսելով որպես անկախ և խիզախ, աստիճանաբար վեր էր ածվում գրող «առաջին ամենահին մասնագիտության» ներկայացուցիչ։

Ցավոք սրտի հայկական իրականությունում ևս մեծ թիվ են կազմում նման լրագրողները։

Մեր բլոգում նմանատիպ հիվանդագին երևույթները տեղ չունեն և նման կերպարանքների մուտքը խստիվ արգելվում է։ Այստեղ պատրաստվում ենք խոսել ազատ, առանց կոմլեքսների, Մեզ (հասարակությանը) հուզող բոլոր հարցերի շուրջ, միայն թե չափի մեջ և առանց պաթոսի…
Սալյուտ ինտերնետասերների բազմահազարանոց բանակ։ Այսօրվանից «համաշխարհային ցանցի» անծայրածիր գիրկն է ներխուժում ևս մեկ հայալեզու բլոգ կամ կայք, կամ էջ(ում ինչպես հարմար է), որում առաջ են քաշվելու հարցեր կյանքի բոլոր ասպարեզներից՝ քաղաքականություն, տնտեսություն, սոցիալական ոլորտ, մշակույթ, առողջապահություն, սպորտ և այլն։ Ի դեպ, հատկապես վերջինիս մեծ տեղ է տրվելու, քանի որ ես սպորտի չափազանց մեծ սիրահար եմ։ Նաև հավելեմ, որ բլոգն առայժմ տարանջատված չէ առանձին բաժիններով, ինչը, սակայն, ժամանակի ընթացքում կշտկվի։
Վերջում մի կես խոսք էլ բլոգի անվանման մասին։ Ինչ՞ու կլօրբլօգ։ Ամեն ինչ շատ պարզ է. քանի որ աշխարհը կլոր է. ուր էլ գնանք, միևնույն է էլի նույն տեղն ենք գալու…

Share