Աշխատանքի բերումով վերջին երկու օրվա ընթացքում ուսումնասիրություններ էի կատարում Հրազդան գետի ավազանում՝ Երևանից մինչև Արաքս գետի հետ միախառնվելու հատվածում։ Այնպես էր ստացվել, որ գետի հունին զուընթաց ոտքով անց եմ կացել՝ Երևանյան լճից մինչև Մասիսի տարածաշրջանի Դարբնիկ համայնքն ընկած հատվածը։ Անկեզծ եմ ասում, անգամ չէի պատկերացնում, որ կարող եմ նման բանի ականատեսը լինել։ Հրազդան գետը և նրա ափամերձ տարածքները ներկայումս իրենից ներկայացնում են մի հսկայական աղբանոց։ Ստորև ներկայացնում եմ իրավիճակն առավել հստակ պատկերող նկարներն առանց մեկնաբանությունների։ Նկարները իրական չափերով դիտելու համար դրանց վրա «քլիք» արեք։













 

Կոյուղաջրերի ուղղակի հեռացում գետի մեջ Ղուկասավան համայնքի մոտ

 

Նման տեսարաններից հետո հաջորդ նկարի ցուցանակը, որը տեղադրված է Դարբնիկ համայնքի մոտ, ուղղակի հիստերիկ ծիծաղ է առաջացնում…

Share