Այս աղցանի գլխավոր բաղադրիչներն են համարվում պահածոյացված ձուկը, ձուն, սոխը և մայոնեզը: Ուտեստի անվանումը լիովին արտացոլում է նրա տեսքը. աղցանը իր մեջ կրում է միմոզա ծաղկի գույները: Այն ուղղակի հալչում է բերանում:
Պատրաստման եղանակը
Առաջին գործը, որ պետք է անենք` դա կարտոֆիլ , գազար և ձու խաշելն է, որից հետո եփված բանջարեղենը սառեցնում ենք և կեղևազրկում: Մանր քերիչով անց ենք կացնում կարտոֆիլը, գազարը, սպիտակուցը, դեղնուցը և պանիրը /յուրաքանչյուրն առանձին ափսեների մեջ/: Աղցանի համար նախատեսված ամանում ձուկը /ցանկալի է շպրոտ/ տրորում ենք պատառաքաղով և տարածում ամանի ամբողջ մակերեսով: Վերջինս մայոնեզապատում ենք: Ձկան վրա լցնել քերած սպիտակուցը, նորից մայոնեզապատել: Սպիտակուցի վրա դասավորել քերած գազարը: Վերջինս մայոնեզապատելուց հետո սոխը մանր կտրատել, վրան եռացրած ջուր լցնել և 5-10 րոպե թողնել` դառնահամությունն անցկացնելու համար: Գազարի շերտի վրա լցնել սոխը, սոխի վրա` կարտոֆիլը, մի քիչ աղ անել և մայոնեզ քսել: Աղցանի վերջին շերտը` դա քերած դեղնուցով և մաղադանոսով զարդարելն է: Մատուցելուց առաջ պետք է աղցանը մոտ երկու ժամ թողնել սառը վայրում, որպեսզի բաղադրիչների համերը իրար մեջ ներծծվեն:
Բաղադրիչներ:
- Ձկան պահածո - 200 գրամ
- Կարտոֆիլ -300 գրամ /չորս միջին կարտոֆիլ/
- Գազար-200 գրամ /չորս միջին կարտոֆիլ/
- Սոխ - 100 գրամ /2 հատ/
- Պանիր-150 գրամ
- Մայոնեզ-250 գրամ
- Ձու-4 հատ
- Կանաչի-մաղադանոս







Մեկնաբանությունները
Մեկնաբանել