Իտալական խոհանոցը ոչ միայն աշխարհում լավագույններից է, այև ներկա ժամանակներում` ամենանորաձևներից: Եվ դա զարմանալի չէ.այն տարբերվում է մթերքների և համեմունքների մեծ բազմազանությամբ: Այնտեղ օգտագործվում են բանջարեղեն, ծովամթերքներ, տավարի, անյուղ խոզի միս, թռչնամիս, մրգեր և հատապտուղներ, պանիրների բազմազան տեսականի, լոբի, ոլոռ և բրինձ: Իտալական խոհանոցը շատերիս համար իսկական ամառի համն է.հոտավետ ռեհան և լոլիկներ, ուռուցիկ սխտոր, սմբուկներ, անմահական պանիրներ և մի գավաթ հիանալի գինի:
Ֆրիտատան Իտալիայում շատ հայտնի ուտեստ է: Այն ձվածեղի տեսակ է, որին ավելացնում են մսից, պանրից, բանջարեղեններից, խոզապուխտից պատրաստված խճօղակ: Ֆրիտատան սկզբից պատրաստվում է գազօջախի, այնուհետև եփվում է ջեռոցում:
Նրանք, ովքեր սիրում են բրինձ, պետք է ուշադրություն դարձնեն այս բաղադրատոմսի վրա: Այս ոչ ծանր ուտեստը գերազանց ընթրիքի կերակուր է: Վայելեք ուտելիքը` առանց կազմվածքի մասին մտածելու:
Պատրաստման եղանակը
Սոխը մանր կտրատել, տապակել մինչև ոսկեգույն դառնալը: Ավելացնել ապխտած մսի կտորները, թողնել տապակվի: Վերջինիես ավելացնել պապրիկա, խառնել, որից հետո զանգվածի վրա լցնել լոլիկի մածուկը: 2-3 րոպե թողնելուց հետո լցնել մսի արգանակը և եփել 10 րոպե:Եփելուց հետո ուտեստին ավելացնել պանրի կեսը, բրինձը, խառնել, կրակը միջին ուժգնության հասցնել և անկախ բրնձի տեսակից ևս 15-20 րոպե եփել;Վառարանը տաքացնել, ստացված եփուկը լցնել հրակայուն ամանի մեջ /ցանկալի է ապակյա/, վրան ավելացնել մնացած պանիրը /քերած վիճակով/ և տապակել մինչև վարդագույն կեղևի գոյանալը: կարդալ…
Լոլիկները մի կողմից թեթև խաչաձև կտրել: Քառասուն րոպե թողնել եռման ջրի մեջ: Հանել, դնել սառը ջրի մեջ, կեղևազրկել, այնուհետև կտրատել քառակուսիների: Կտրատել բուլղարական պղպեղը սոխը: Հենց որ ջուրը եռա, աղ անել, ըստ ցանկության կարելի է ավելացնել նաև 2 գդալ արևածաղկի ձեթ: Վերջինիս մեջ լցնել պաստան: Առաջին 4 րոպեներին ժամանակ առ ժամանակ խառնել, որպեսզի պաստան չկպնի:
Արդեն երկու տարի է, ինչ բուսակեր եմ՝ սնվում են միայն բուսական ծագման սննդամթերքով և կաթնամթերքով, ասել է թե՝ վեգան չեմ։ Վեգանները չեն օգտագործում նաև կաթնամթերք։ Չի կարելի ասել, որ նախկինում ինձ վատ էի զգում, կամ բազմաթիվ հիվանդություններ ունեի, որոնցից ձերբազատվելու համար դարձա բուսակեր, սակայն միանշանակ է, որ սննդակարգս փոխելուց հետո ինձ զգում եմ շատ ավելի լավ։ Մի քանի ամիս բուսական սննունդ օգտագործող մարդու մոտ դիտարկվում է կենսական ուժի աճ, աչքերը սկսում են փայլել բնության ոգով, մարդն իրեն զգում Է թեթև և առույգ, նյութափոխանակությունը կարգավորվում է, ինչի արդյունքում աստիճանաբար կարգավորվում է նաև քաշը, մաշկը թարմանում, ձեռք է բերում առողջ ու փայլող տեսք, մազերի ու եղունգների վիճակը բարելավվում է, բացահայտվում է համի նոր նրբերանգներ, որոնք մինչ այդ անհայտ էին և այդպես շարունակ։ կարդալ…
Ախր այ Ջիվան պապիկ ջան ոնց ժողովուրդը հանգիստ վերաբերվի ես ամեն ինչին։ Ախր համաձայնվեք, որ իրոք լկտիություն ա, լրբություն, անզսպություն։
Կհիշեք Դուք Ֆրանսիայի արքա Լուդովիկոս XVI կնոջ Մարի-Անտուանետի հայտնի խոսքը։ Եթե մոռացել եք հիշեցնեմ, երբ նրան ասւմ են որ ժողովուրդը հաց չունի ուտելու, պատասխանում ա հաց չունեն թող խմորեղեն ուտեն։ Հիմա լրիվ նույն տպավորությունն ա Ձեր Տաշիրից հետո։
Մի քանի օր առաջ հեռուստացույցով ցույց էին տալիս մի գյումրեցի ընտանիքի, որոնց բնակարանի սենյակներից մեկի առաստաղը փուլ էր եկել։ կարդալ…
«Էսպերանսա» իսպաներեն նշանակում է հույս, և հնարավոր է այն ամենահարմար անունն է, որը կարող էին տալ ծնողները կոնտրաբասիստ, վոկալիստ և կոմպոզիտոր Էսպերանսա Սպոլդինգին (Esperanza Spalding)։ Ի ծնե շնորհված կատարողականության բնատուր տաղանդով և հիասքանչ վոկալային տվյալներով 26-ամյա երիտասարդը անկասկած իր մեծ ներդրումը կունենա ջազի և գործիքային երաժշտության ապագայում։ Ահա թե ինչ է գրում Էսպերանսայի մասին Seattle Times պարբերականը. «Նա անկրկնելի կատարող է։ Նա կարողանում է միարժամանակ համատեղել նվագը կոնտրաբասի վրա և երգեցողությունը, իսկ երաժշտության կատարողությունը վեր է ածում յուրահատուկ մեկնաբանությամբ պարի… Ժամանակակից ջազում կատարվող իրադարձությունների նրա վերլուծությունը աչքի է ընկնում խորաթափանցությամբ»։